Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՓՈՐՁԸ

Մարտ 12,2011 00:00

Այսօր Մոնտե Կարլոյում մեկնարկում է շախմատի «Amber Chess Tournament» գերմրցաշարի 20-րդ հոբելյանական, բայց նաեւ վերջին խաղարկությունը, որին մասնակցող աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերների մեջ է Հայաստանի լավագույն շախմատիստ, ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Լեւոն Արոնյանը: Մրցակիցները միմյանց հետ նախ խաղալու են «կույր» շախմատ (25 րոպե՝ պարտիայի համար, գումարած 20 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար), ապա՝ արագ (25 րոպե՝ պարտիայի համար, գումարած 10 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար): Եվ քանի որ 227 հազար եվրո մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարն անցկացվելու է վերջին անգամ, կարծում ենք, շախմատասերներին կհետաքրքրի, թե ովքե՞ր են հաղթել նախորդ 19 խաղարկություններում:
1992 թվական՝ Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա),
1993 թ.՝ Լյուբոմիր Լյուբոեւիչ (Հարավսլավիա),
1994 թ.՝ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան),
1995 թ.՝ Անատոլի Կարպով (Ռուսաստան),
1996 թ.՝ Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան),
1997 թ.՝ Վիշվանաթան Անանդ,
1998 թ.՝ Վլադիմիր Կրամնիկ եւ Ալեքսեյ Շիրով (Իսպանիա),
1999 թ.՝ Վլադիմիր Կրամնիկ,
2000 թ.՝ Ալեքսեյ Շիրով,
2001 թ.՝ Վլադիմիր Կրամնիկ եւ Վեսելին Տոպալով (Բուլղարիա),
2002 թ.՝ Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան),
2003 թ.՝ Վիշվանաթան Անանդ,
2004 թ.՝ Վլադիմիր Կրամնիկ եւ Ալեքսանդր Մորոզեւիչ,
2005 թ.՝ Վիշվանաթան Անանդ,
2006 թ.՝ Վիշվանաթան Անանդ եւ Ալեքսանդր Մորոզեւիչ,
2007 թ.՝ Վլադիմիր Կրամնիկ,
2008 թ.՝ Լեւոն Արոնյան (Հայաստան),
2009 թ.՝ Լեւոն Արոնյան,
2010 թ.՝ Վասիլի Իվանչուկ եւ Մագնուս Կարլսեն (Նորվեգիա):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել