Մարտի 14-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո: Միջոցառումն իր օրհնության խոսքով կբացի Գուգարաց թեմի առաջնորդ՝ գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Միջոցառման հյուրերն են թուրք մտավորական լրագրողներ Չենգիզ Ակթարը եւ Ալի Բայրամօղլուն: Հուշ-երեկոյի ժամանակ կցուցադրվեն սփյուռքահայ լուսանկարիչ Մաքս Սվասլյանի՝ Հրանտ Դինքի հուղարկավորության ժամանակ կատարած բացառիկ լուսանկարները: Միջոցառմանը կմասնակցեն «Երկիր» միության «Վան» նախագծի երաժիշտները, որոնք կկատարեն Համշենի եւ Մալաթիայի մեղեդիներ: Միջոցառումն անցկացվում է 2011թ. մարտի 15-ին տեղի ունեցող «Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» միջազգային գիտաժողովի շրջանակներում:
Մուտքն ազատ է: