Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մարտ 12,2011 00:00

Օրերս Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ կիրակնօրյա վարժարանների թեմական ներկայացուցչական ժողով՝ կազմակերպված Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից, համագործակցությամբ «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի:
Ժողովին մասնակցեցին հոգեւորական եւ աշխարհական ներկայացուցիչներ Հայաստանի բոլոր թեմերից: Ժողովականները՝ նախագահությամբ ՔԴԿ տնօրեն տ. Վարդան աբեղա Նավասարդյանի, քննարկեցին կիրակնօրյա վարժարանների գործունեության կանոնակարգի նախագիծը, որը պետք է նպաստի թեմերի ենթակայության ներքո գործող շուրջ 60 կիրակնօրյա վարժարանների առավել կանոնակարգված գործունեությանը:
Ինչպես հայտնեցին Մայր աթոռի տեղեկատվական համակարգից, կիրակնօրյա վարժարանների միասնական կրթական ծրագրի եւ գործունեության կանոնակարգի նախագիծը կքննարկվի նաեւ թեմերում եւ լրամշակվելուց հետո կներկայացվի Ամենայն հայոց հայրապետի հաստատմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել