Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՉՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ

Մարտ 12,2011 00:00

Առաջիկայում ջրօգտագործողների համար ոռոգման ջրի սակագները չեն փոխվելու: Կառավարության այս որոշման մասին լուրը դեռեւս չի հասել  ջրօգտագործողներին: «Առավոտի» հետ զրույցում ջրային ոլորտի զարգացման եւ բարեփոխումների ԾԻԳ ներկայացուցիչը նշեց, որ սակագների փոփոխության մասին առայժմ խոսք չկա. «Ընդամենը կառավարությունը որոշել է պարտքերից ազատել այն ջրօգտագործողներին, որոնք ժամանակին չեն կատարել վճարումները: Ջրօգտագործողների միայն 20%-ն է, որ սիստեմատիկ չի վճարում, մնացածը պարտաճանաչ վճարում է: Ստացվում է, որ կառավարությունը աջակցում է չվճարողներին»: Ջրօգտագործողների միության ինժեներ Իսրայել Հովասյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պարտաճանաչ վճարողը տուժում է, իսկ չվճարողներն էլ օգտվում են. «Անարդար է: Հուսով եմ, որ քայլեր կանեն պարտաճանաչներին խրախուսելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել