ՀՀ բնապահպանության նախարարությունը, անդրադառնալով «Մենք ենք այս քաղաքի տերը» կազմակերպության՝ նախօրեին արած հայտարարությանը, որտեղ նշվել էր, որ Նոր Նորքի Վիշապների պուրակում բարձրահարկ շենքի շինարարություն կատարելու նպատակով նշանակված բնապահպանական փորձաքննության արդյունքները կեղծվել են, հայտնում է. «Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 4-րդ մասի, հրավիրված հասարակական լսումների կազմակերպմանը բնապահպանության նախարարությունը չի մասնակցել եւ եթե կեղծիքներ են եղել՝ դրա համար նախարարությունը պատասխանատվություն չի կրում»: