Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փող չեն ուզելու

Մարտ 12,2011 00:00

Իրականությանը չի համապատասխանում այն լուրը, թե կառավարությունը նախատեսում է ներգրավել 1 մլրդ դոլար նոր վարկային միջոցներ։ Այս մասին tert.am-ին ասաց վարչապետի օգնական Արամ Անանյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հայտարարությունը, թե Տիգրան Սարգսյանը պետք է Բրյուսել մեկնի եւ այնտեղ 1 մլրդ դոլարի պարտք խնդրի: Ըստ Անանյանի՝ մարտի 15-17-ը վարչապետ Տիգրան Սարգսյանի բրյուսելյան աշխատանքային այցի օրակարգով նման հարցերի քննարկումներ ընդհանրապես նախատեսված չեն: Հիշեցնենք, որ երեկվա ասուլիսին Վահագն Խաչատրյանն ասել էր, որ ՀԱԿ-ը եվրոպական կառույցներից տեղեկություններ ունի այն մասին, որ առաջիկայում վարչապետը պետք է Բրյուսել մեկնի եւ այնտեղ 1 մլրդ դոլար պարտք խնդրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել