Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

$200-ը արդարացված է

Մարտ 12,2011 00:00

Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնել՝ ներկայիս 32 հազար (մոտ $90) դրամի փոխարեն սահմանելով $200: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչու: Ըստ tert.am-ի՝ նա ասել է. «Իհարկե, $200-ը հիմնավորված է մեր կողմից։ Նաեւ մեզ հարցադրում կար, թե՝ էդ դեպքում էդ $200-ը բյուջեն ինչպե՞ս է վճարելու, արդյոք բյուջեում համապատասխան գումարներ կա՞ն։ Սա շատ միակողմանի տեսակետ է, երբ որ ներկայացվում է բյուջեի հետ կապված խնդիր, որովհետեւ մենք խոսում ենք նվազագույն աշխատավարձի մասին։ Դա նշանակում է, որ էդ դեպքում հարկային մուտքերը կավելանան։ Եթե նվազագույն աշխատավարձն այսօր 32 հազար դրամ է, 200 դոլարի համարժեքով այսօր կլինի 72 հազար դրամ, հետեւաբար համապատասխան չափով բյուջեի եկամուտները կավելանան։ Եթե հաշվարկները կատարեք, բյուջեի վրա համարյա բեռ չի լինի»: Ըստ Վ. Խաչատրյանի՝ կառավարությունը նպատակ ունի ոչ թե քաղաքացիների եկամուտներն ավելացնել, այլ արտադրությունը հզորացնել, սակայն ՀԱԿ մասնագետները գտնում են, որ Հայաստանում ոչ թե առաջարկը, այլ պահանջարկը պետք է մեծացվի։ «Ինքը՝ շուկան, հետագայում հնարավորություն կտա կողմնորոշվել, թե արտադրական որ ճյուղը զարգացվի»,- ասաց նա։ Դա, ըստ Խաչատրյանի, հնարավորություն կտա եւ բնակչության կենսամակարդակը բարձրացնել, եւ գնաճի խնդիրը լուծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031