Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վառելիքն էլ կգնեն քարտով

Մարտ 12,2011 00:00

Մինչ օրս բենզալցակայաններում մեքենան վառելիքով լիցքավորելու համար մարդիկ կամ կանխիկ վճարումներ էին կատարում, կամ հատուկ կտրոններով, որի վրա նշված էր լիտրի քանակը: Կյանքը ցույց է տալիս, որ քանի որ այդ կտրոնները թղթից էին ու շատ փոքր, հաճախ կորչում էին, պատռվում, մաշվում ու վարորդին գցում անհարմար իրավիճակի մեջ: Հիմա բանկային համակարգում մի նորամուծություն է արվել, որը թույլ կտա վարորդներին մի պլաստիկ քարտով եւ աշխատավարձ կամ, ասենք, կրթաթոշակ ստանալ, վճարումներ կատարել, գումար կանխիկացնել, վարկային գծից օգտվել, եւ նույն քարտով նաեւ վճարել ավտովառելիքի լիցքավորման համար: Այդ «Petrol plus» համակարգն առաջին անգամ է կիրառվում Հայաստանում եւ դեռ պիլոտային փուլում է, իսկ աշխարհի 13 երկրներում այն արդեն ներդրվել է եւ կիրառվում է 800-ից ավելի խոշոր կազմակերպությունների կողմից: Այդ երկակի կիրառման «AutoCard»-ը  թողարկել է «Արարատբանկը»:
Երեկ բանկային համակարգում նորամուծությունը ներկայացնելիս բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը վստահեցրեց, որ սա այն քարտերից չէ, որ թողարկվում է ու պահանջարկ չի ունենում: Իրենք ուսումնասիրել են հաճախորդների ցանկություններն ու վստահ են, որ դրա պահանջարկը մեր երկրում կա. «Առայժմ մենք համագործակցում ենք միայն «Ֆլեշ» ընկերության հետ, որն ունի POS տերմինալ, եւ «AutoCard»-ով առայժմ միայն այդ ընկերության բենզալցակայաններից կարող են ավտովառելիք գնել, բայց հիմա բանակցություններ ենք վարում, որ մյուս ընկերություններն էլ սպասարկեն այդ քարտերով՝ ոչ միայն Հայաստանում եւ Արցախում, այլ նաեւ, հնարավոր է, Վրաստանում, որովհետեւ քարտը միջազգային Visa քարտ է, իսկ մեր վարորդները շատ են լինում Վրաստանում եւ հետաքրքրված են նաեւ այդ հատվածով»: Ա. Օսիպյանը նշեց, որ «AutoCard»-ի միջոցով հնարավոր կլինի նաեւ խուսափել ավտովառելիքի շուկայում գների տատանումներից: Մեր հարցին՝ եթե բենզինի շուկայում կտրուկ գնաճ լինի, այդ քարտապանները, միեւնույն է, պիտի բենզինը գնեն ավելի ցածր գնո՞վ՝ պարոն Օսիպյանը պատասխանեց. «Անկախ այն բանից, թե, ասենք, բենզինը կամ դիզվառելիքը որքան կթանկանա՝ մարդը եթե քարտում ֆիքսի վառելիքի լիտրը, երբ էլ որ լիցքավորի, նա դրա համար վճարելու է նախկին գնով: Մենք ուսումնասիրել ենք ավտովառելիքի շուկան եւ նկատել, որ 2000-ից սկսած՝ մենք ունենք այդ շուկայում գնաճ, բացառություն է կազմել միայն 2009-ը, երբ տնտեսական ճգնաժամով պամանավորված՝ գներն անկում ապրեցին: Իսկ այսօր գների երկարաժամկետ վերելքը շարունակվում է, եւ քարտապանները հանգիստ կարող են վաղվա գնային տատանումներից խուսափել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031