Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԵԿԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԽԵՂԴԵԼ

Մարտ 12,2011 00:00

Հաշվի առնելով, որ ՀՅԴ անվան մեջ կա «հեղափոխական» բառը՝ երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին լրագրողները խնդրեցին անդրադառնալ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի արտահայտություններին հեղափոխության մասին, մասնավորապես, թե դա նորմալ երեւույթ չէ, «զինված ճանապարհով բռնազավթում է իշխանության»: Ի պատասխան՝ պրն Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, թե հավանաբար ոստիկանապետը նկատի է ունեցել հեղաշրջումը. «Հեղափոխությունը բոլորովին քրեական հանցանք չէ եւ մարդկության շարժիչ ուժերից մեկն է՝ ճիշտ այնպես, ինչպես էվոլյուցիան: Էվոլյուցիան եւ ռեւոլյուցիան օրենքներով արգելված չեն, եւ ես կարծում եմ, որ այստեղ լեզվի սայթաքում է: Ոչ թե հեղափոխություն, այլ հեղաշրջում հավանաբար նկատի ուներ հարգարժան պարոն ոստիկանապետը: Իսկ եթե ոչ, մենք կպարզենք, թե ինչ նկատի ուներ»:
Լրագրողները հիշեցրին, թե անցած տարի էլ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ հեղափոխությունը կխեղդեն հենց օրորոցում, ուստի դա լեզվի սայթաքում լինել չի կարող: Վահան Հովհաննիսյանի արձագանքն էր. «Ամեն դեպքում, կարծում եմ, որ այստեղ ինչ-որ սխալ կա, թե հիմա լեզվաբանակա՞ն սխալ է, թե՞ մտածելակերպի՝ իմ խնդիրը չէ։ Իսկ օրորոցներում հեղափոխություն խեղդելու փորձն առնվազն վերջին 3 հազար տարվա ընթացքում ոչ մի անգամ չի հաջողվել։ Եթե Հայաստանում դա հաջողվի, ուրեմն մենք նորից կապացուցենք, որ ունիկալ ազգ ենք»:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը նաեւ ասաց, թե երկրում պայթյունավտանգ, բայց ոչ հեղափոխական իրավիճակ է ստեղծված. «Հեղափոխական վիճակի եւ պայթյունավտանգ իրավիճակի միջեւ տարբերություն կա, որովհետեւ հեղափոխական վիճակը նաեւ ուղեղների, մտածելակերպի, մոտեցումների փոփոխություն է ենթադրում։ Ես դա դեռ չեմ տեսնում։ Սովից, անելանելիությունից, անարդարությունից ըմբոստանալու, պայթելու միտում հասարակության մեջ կա, բայց այդ պայթյունը Հայաստանում այս պահի դրությամբ կարող է եւ չբերել հեղափոխության, որովհետեւ այդ դրական փոփոխությունների համար պետք է նաեւ դրական լիցք, այլ ոչ թե միայն ատելություն, նախանձ եւ վրեժխնդրության զգացում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031