Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՆՊԱՏԱԿ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՒՄ ԵՆ

Մարտ 12,2011 00:00

\"\"

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ ասուլիսում անդրադառնալով արտախորհրդարանական ընդդիմության հանրահավաքներին՝ ասել է. «Ես գիտեմ, որ ապարդյուն միտինգները հիասթափեցնում են ժողովրդին: Հիշեք, թե ինչքան են այդպիսի միտինգներ եղել՝ հսկայածավալ, ավելի մեծ, քան հիմա են տեղի ունենում: Հիշեք Արկադի Վարդանյանին, հիշեք ՀԺԿ-ի միտինգները, Աշոտ Մանուչարյանի կամ պրն Գեղամյանի միտինգները: Բավական մեծ միտինգներ էին, եւ դրանք արդյունքի չէին բերում: Այդպիսի լուրջ միտինգ հավաքողները պետք է հստակ նպատակը ճշտեն, որովհետեւ երբ ժողովուրդը միտինգների միջոցով չի տեսնում իր խնդիրների լուծումը՝ ինքը հիասթափվում է քաղաքական գործընթացից ընդհանրապե՛ս, բողոքելու, պայքարելու արդյունավետությունից է նա հիասթափվում: Եվ այդպիսի հիասթափված ժողովուրդը հրաշալի պարարտ հող է ընտրությունների ժամանակ ցանկացած խարդախություն ու խախտում անելու համար: Որովհետեւ իր իրավունքների համար պայքարելուց հիասթափված ժողովուրդը այլեւս լավ հում նյութ է՝ ընտրակաշառքի համար, անտարբեր՝ տանը նստեցնելու համար, տարբեր վարչական լծակների միջոցով ճնշումների ենթարկելու համար»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել