«Warner Bors» ընկերությունն այսուհետեւ «Facebook»-ում կտրամադրի ֆիլմերի վարձույթ. մեկ ֆիլմի համար ԱՄՆ օգտատերերը կվճարեն $3: Ֆիլմերը հնարավոր կլինի դիտել վճարումից հետո 48 ժամվա ընթացքում:
Դեռեւս դիտման համար հասանելի է միայն «Dark Knight» ֆիլմը, որը կարելի է դիտել հենց սոցցանցում առանց այլ էջեր տեղափոխվելու: Ֆիլմերի համար վճարումը կկատարվի «Facebook Credit»-ներով սոցցանցի դրամական միավորով:
Նման ծառայությամբ «Facebook»-ը կդառնա հայտնի «Hulu» եւ «Netflix» կայքերի մրցակիցը: Իսկ թե երբ ծառայությունը հասանելի կդառնա նաեւ այլ երկրներում՝ առայժմ պարզ չէ: