Երեկ քառորդ եզրափակչի երեք հանդիպումներով տրվեց նաեւ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության մեկնարկը: Տանտիրոջ դերում հանդես եկող «Ուլիսը» նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ, «Բանանցը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը, իսկ հանրապետության բազմակի չեմպիոն «Փյունիկը» մրցակցի դաշտում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ: «Միկա»-«Իմպուլս» հանդիպումը կայանալու է այսօր: Հիշեցնենք, որ արդեն մրցապայքարն ավարտած թիմերի պատասխան հանդիպումները կայանալու են մարտի 14-ին, իսկ «Միկա»-«Իմպուլս» զույգինը՝ մեկ օր հետո: