Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՇՆԱՄԻՆ՝ ՏԽՐԻ, ՄԵՆՔ՝ ՈՒՐԱԽԱՆԱՆՔ»

Մարտ 11,2011 00:00

\"\"ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ երեկվանից Երեւանի պատանի բռնցքամարտիկների մանկապատանեկան մարզադպրոցը կրում է լեգենդար բռնցքամարտիկ, Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունը: Այդ առիթով կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ Գագիկ Ծառուկյանը կարեւորեց, որ այսօր մեծ սպորտ առաջին անգամ ոտք դնող մեր պատանի մարզիկները պետք է ճանաչեն իրենց մեծերին: Իսկ Վլադիմիր Ենգիբարյանն այդ մեծերից է, եւ նրա ստեղծած պատմությունը հայերին ճանաչելի է դարձնում ամբողջ աշխարհին: ՀԱՕԿ-ի նախագահը նաեւ հայտարարեց, որ ինքն էլ ժամանակին մարզվել է այդ մարզադպրոցում:

Հայկական սպորտի քայլող լեգենդը՝ Վլադիմիր Ենգիբարյանն էլ, նշելով, որ վաղուց է սպասել այս օրվան, ասաց. «Մեր գործն արդար է, թող թշնամին տխրի, իսկ մենք ուրախանանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել