Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ-Բարադեյը կառաջադրի իր թեկնածությունը

Մարտ 11,2011 00:00

\"\"\"\"

Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեյը (ձախից) մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Եգիպտոսում սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին՝ միայն խորը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման դեպքում: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Էլ-Բարադեյը նշել է, որ մարտի 19-ին հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունները բավարար չեն, եւ մինչեւ նախագահական ընտրությունները անհրաժեշտ է մշակել եւ ընդունել Եգիպտոսի նոր սահմանադրությունը:

Ավելի վաղ նախագահական մրցավազքին մասնակցելու մտադրություն էր հայտնել նաեւ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամար Մուսան (աջից), սակայն, ինչպես նշում են փորձագետները, երկու գործիչներն էլ բնակչության բավարար աջակցությունը չեն վայելում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել