Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի բնակիչ Աշոտ Չիլինգարյանը 1998թ. արտադրության, վրացական համարանիշներով իր «Գազ-3110» ավտոմեքենան ապարդյուն կերպով փորձում է վաճառել 1300 դոլարով: Այդ մեքենայի մաքսազերծման համար պահանջվում է 1500 դոլարին համարժեք գումար, իսկ 1300 դոլարը 13 տարվա «ԳԱԶ-3110»-ի համար էժան գին է, եթե նկատի ունենանք, որ ավտոմեքենան հագեցած է 1.6 խորանարդ մետր տարողությամբ գազի բալոնով:
«Առավոտը» տեղեկացրել է, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ երկու տաքսիստներ՝ Սեյրան Բուդաղյանն ու Արտակ Բեգլարյանը, վրացական գրանցումով մեքենաների մաքսազերծման համար տրվելիք անտոկոս վարկի պայմաններից այնքան դժգոհ են, որ իրենց մեքենաները քանդել եւ պահեստամասի տեղ վաճառել են: