Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՆԱՑԵ՛Ք, ԱՆՎՃԱՐ ՍՏՈՒԳՎԵ՛Ք

Մարտ 11,2011 00:00

Կանանց միամսյակի առիթով Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց անվճար կվիրահատեն: Բարեգործական այս ակցիան իրականացվում է քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով նախկին տարիների դրական արդյունքը եւ բազմաթիվ կանանց դիմումները:

Կենտրոն դիմած կանայք կարող են անվճար բժշկական օգնություն ստանալ գինեկոլոգիական եւ վիրաբուժական ծառայությունների ուղղությամբ՝ բաց եւ էնդոսկոպիկ եղանակներով: Միամսյակի մեկնարկի առիթով կենտրոն էին այցելել Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը եւ առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը։

Ինչպես հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը, միջոցառման շրջանակներում այս տարի ընդգրկված են նաեւ քաղաքապետարանի ենթակայության համաբուժարանները: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հայտնել է, որ ակցիայի շրջանակներում առաջնահերթությունը տրվում է սոցիալապես անապահով խավին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել