Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԵԼ ԵՆ

Մարտ 11,2011 00:00

Նոր Նորքի զանգվածի Վիշապների պուրակում բարձրահարկ շենքի շինարարություն կատարելու նպատակով նշանակվել էր բնապահպանական փորձաքննություն: Օրերս «Մենք ենք այս քաղաքի տերը» հ/կ-ն ստացել է դրա արդյունքները, ըստ որոնց պարզվել է, որ տեղի ունեցած հանրային լսումների արձանագրությունը, մեղմ ասած, կեղծված է, այսինքն՝ հանրային լսումների ժամանակ իրենց համաձայնությունը տված բնակիչների մեծ մասը ոչ մի կապ չի ունեցել Վիշապների պուրակի հետ, բնակվել է հեռու գտնվող Երեւանի շրջաններում եւ անգամ տեղեկություն չի էլ ունեցել պուրակի մասին: Ըստ հ/կ-ի անդամների, այս ամենը վկայում է այն մասին, որ ՀՀ բնապահպանության նախարարության մասնակցությամբ ակնհայտ կեղծիք է իրականացվել. «Իրականում լսումներ տեղի չեն ունեցել: Եվ այս կեղծված փաստաթուղթը պետք է հիմք ծառայեր դրական եզրակացություն տալու համար: Լսումների փոխարեն իրականացվել է ստորագրահավաք ծանոթների շրջանում, հարցվածների զգալի մասը սեփական ստորագրությամբ հաստատել է, որ չի մասնակցել լսումներին եւ իր ստորագրությունը կեղծված է, ստորագրողների մի մասին ասվել է, որ նախատեսվում է խաղահրապարակ կառուցել եւ այլն: Ամփոփելով արձանագրենք, որ այս կեղծիքի դեպքում խոսքը լուրջ իրավախախտման մասին է, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել