Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԵՐԿՐՈՒՄ ԵՆՔ՝ ԻՆՉ ՏԱԼԻՍ ԵՆ

Մարտ 11,2011 00:00

Առաջիկա օրերին Հայաստան կհասնի գարու սերմացուի առաջին խմբաքանակը: Անվճար սերմացուն ՀՀ կառավարությունը կտրամադրի՝ առավելությունը տալով բարձր լեռնային, սահմանամերձ համայնքներին, սոցիալապես անապահով ընտանիքներին եւ մեկ տարուց ավելի չմշակված տարածքներին: Գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պահպանման վարչության պետ Գագիկ Մանուչարյանը երեկվա ասուլիսում ասաց, որ խստորեն հսկվելու է, որ գյուղացին գոնե երկու-երեք տարի կարողանա իր կարիքները ապահովել:

Ագրարային համալսարանի պրոֆեսոր Հրաչ Ջավադյանն էլ նկատեց, որ չնայած ուր որ է սերմացուն Հայաստան կհասնի, սակայն մինչեւ հիմա սերմերի տեղայնացման, փորձարկման հետ կապված տեղեկատվություն չկա. «Ագրարային ոլորտում ցանկացած սխալ կարող է հանգեցնել ոչ ցանկալի արդյունքի: Պետք է հաշվի առնել սերմերի արդյունավետությունը»: Ըստ պրոֆեսորի, ստացվում է այնպես, որ ինչ տեսակի սերմացու առաջարկում են՝ Հայաստանը համաձայնում է ներկրել: Ի պատասխան՝ գյուղնախարարության ներկայացուցիչն ասաց. «Իրոք բերում ենք հանրապետությունում չշրջանաrված տեսակ, սակայն աշխատել ենք ընտրել այնպիսի սորտեր, որոնց ծնողական սորտերը Հայաստանում կիրառվել են ու արդյունավետ են եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031