Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԱՐԱՊԵՏԻՉՆ «ԱՋԱԿՑԵԼ» Է ՀԱԿ-ԻՆ

Մարտ 11,2011 00:00

«Ընդդիմության միավորման, ընդհանուր պլատֆորմ ձեւավորելու հարցը չի լուծվում այն պատճառով, որ ընդդիմադիր ուժերի նպատակները տարբեր են»,- tert.am-ի փոխանցմամբ՝ երեկ կարծիք է հայտնել Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ ավելացնելով, որ կա ընդդիմություն, որն աթոռակռիվ է տալիս՝ «խոսքը ՀԱԿ-ի կորիզի՝ ՀՀՇ-ի մասին է», եւ կա ընդդիմություն՝ ի դեմս իր կուսակցության, որը «պայքարում է արդարության համար»: Անդրադառնալով ՀԱԿ-ի՝ իշխանություններին ուղղված պահանջագրին էլ՝ ասել է. «Եթե իրենք ասում են, որ նախագահը լեգիտիմ չէ, եւ պահանջագիր են ներկայացնում, դրանով լեգիտիմացնում են նախագահին»:

ԺԿ նախագահն ասել է նաեւ, որ ինքը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ՝ բացի ՀՀԿ-ից, ՀՀՇ-ից եւ ՕԵԿ-ից: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ համագործակցությանը, Կարապետյանը վստահ է, որ անկախ ամեն ինչից՝ ժողովուրդը պետք է միասին լինի: Նրա խոսքով՝ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը մարդաշատ էր նաեւ իրենց շնորհիվ, քանի որ իրենք իրենց «զանգվածն էլ էին ուղղորդել այնտեղ, որովհետեւ ժողովուրդը լիդերների նպատակների հետ կապ չունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել