Երեկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Դեսպան Լենարչիչը նկատել է, որ թեեւ Վենետիկյան հանձնաժողովի կողմից նոր խմբագրությամբ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկումները տեղի կունենան հունիսին, այնուամենայնիվ՝ նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկյան հանձնաժողովի համատեղ եզրակացության նախագիծը կհրապարակվի ավելի վաղ՝ ապրիլին: Հատուկ ընդգծվել է, որ միայն օրենսդրական դաշտի բարեփոխումները բավարար չեն, անհրաժեշտ է նաեւ օրենքը կիրարկելու քաղաքական կամք եւ ընտրությունների մասնակիցների ընտրական մշակույթի բարձրացում: