Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԻ

Մարտ 11,2011 00:00

Արդեն մի քանի օր է՝ www.geopetition.com կայքում ստորագրահավաք է սկսվել ի պաշտպանություն ջավախահայերի եւ վրացական իշխանությունների խտրական վերաբերմունքին վերջ տալու պահանջով: Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի ներկայացուցիչ, ՀՀԿ մանդատով ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը երեկ մամուլի ասուլիսում ասել է, որ ստորագրահավաքը մի խումբ բլոգերների նախաձեռնությունն է, եւ որ արդեն 1000-ից ավելի ստորագրություն է հավաքվել: Նամակում պահանջվում է ազատ արձակել ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանին, ում բանտարկության 1000-րդ օրը լրանում է այս տարվա ապրիլի 17-ին: Պահանջների թվում են նաեւ հայոց լեզվին հայերով բնակեցված շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը, իրավական կարգավիճակ շնորհել Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին, չխոչընդոտել հայերեն գրքերի ու թերթերի մուտքը Վրաստան, կասեցնել հայկական դպրոցների վրացականացումը, վերացնել մի խումբ գործիչների՝ Վրաստան մուտք գործելու արգելքը: Սույն նամակը ստորագրություններով ներկայացվելու է Եվրախորհրդի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակներին, ինչպես նաեւ արտասահմանում բնակվող հայերի միջոցով՝ Եվրախորհրդարանի պատգամավորներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել