Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՄՈԶԻՉ» ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Մարտ 11,2011 00:00

\"\"

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը շարունակում է Հայաստանի իշխանությունների առջեւ բարձրացնել մարտյան հետընտրական իրադարձությունների արդյունքում կալանքի տակ գտնվող մարդկանց առնչվող հարցեր: Այդ մասին «ԱրմԻնֆո» գործակալությանը հաղորդել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչը: Սակայն, դեսպանի ասելով, ամեն անգամ իշխանությունների պատասխանը հանգում է այն բանին, որ կալանքի տակ մնում են միայն այն անձինք, ովքեր դատապարտվել են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասնակցությանը չառնչվող շարժառիթներով: «Այդ բացատրությունն ենք մենք ստանում ամեն անգամ, երբ բարձրացնում ենք այդ հարցը: Չեմ կարող ասել, թե արդյոք հավատո՞ւմ եմ այդ բացատրությանը, ես այդ գործերին ծանոթ չեմ: Մենք տեղյակ ենք, որ դեռ կան կալանավորներ, սակայն կառավարությունը մեզ հավաստիացնում է, որ նրանց բանտում գտնվելու շարժառիթներն ընդհանուր ոչինչ չունեն հայտնի իրադարձությունների հետ»,- ընդգծել է կազմակերպության ղեկավարը՝ որոշակի հույսեր կապելով Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ:
Լուսանկարում՝ Յանեշ Լենարչիչը (կենտրոնում) եւ նրանք, ովքեր, ենթադրաբար, դեսպանին տալիս են այդ «ճշգրիտ» ինֆորմացիան:

Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել