Լրահոս
Օրվա լրահոսը

Microsoft-Ը ԽՆԴՐՈՒՄ Է

Մարտ 10,2011 00:00

«Microsoft»-ը գործարկել է հատուկ կայք՝ «IE6 Countdown», որը կոչ է անում հրաժարվել արդեն հնացած «Internet Explorer 6» դիտարկչից: Այժմ «IE6»-ը տեղադրված է համակարգիչների 12%-ում: Կայքում կա նաեւ քարտեզ, որը ցույց է տալիս՝ ո՞ր երկրում են ամենաշատն օգտագործում «IE6»: Առաջին տեղում Չինաստանն է (34,5%), երկրորդում՝ Հարավային Կորեան (24,8%), իսկ երրորդում՝ Հնդկաստանը (12,3%): Ինտերնետի արագությունը չափող www.megabit.am-ի փետրվարյան տվյալներով՝ Հայաստանում դիտարկչից օգտվում է օգտագործողների 1%-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել