Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, Ծաղկաձորում մեկամսյա ուսումնամարզական հավաքն ավարտելով, մեկնել է Մոնտե Կարլո, որտեղ մարտի 11-25-ը մասնակցելու է կույր եւ արագ շախմատի «Amber Chess Tournament» հոբելյանական՝ 20-րդ գերմրցաշարին: Աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստները շրջանաձեւ մրցակարգով միմյանց հետ հանդիպելու են կույր եւ արագ շախմատում: 227 հազար եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդ ունեցող այս մրցաշարն անցկացվում է վերջին անգամ: