Աշխարհահռչակ իտալացի ակորդեոնահար եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կրկին Երեւանում է: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված Աստոր Պիացոլայի ծննդյան 90- ամյակին: Համերգի մասնակիցներն են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Պիետրոդարկին եւ իտալացի դիրիժոր Ռոբերտո Մոլինելլին: Ծրագրում՝ Է. Մորիկոնե, Ն. Ռոտա, Ռ. Մոլինելլի, Ա. Բարբարոսսա եւ բնականաբար՝ Ա. Պիացոլա: Հիշեցնենք, որ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին ակորդեոն է նվագում 9 տարեկանից՝ հետագայում մասնագիտացել է բանդոնեոնի վրա: