Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՊՈՆԻԱՆ ՆՈՐ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՈՒՆԻ

Մարտ 10,2011 00:00

\"\"Ճապոնիայի նոր արտգործնախարար է նշանակվել այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Տակեակի Մացումոտոն, որը նախկին վարչապետ Իտո Խիրոբումայի հետնորդներից մեկն է:
ԱԳ նախկին նախարար Սեյձի Մաեխարան հրաժարական էր տվել կիրակի օրը՝ խոստովանելով, որ օտարերկրյա մի քաղաքացուց քաղաքական իր գործունեության համար նվիրատվություն էր ընդունել, ինչը ճապոնական օրենսդրությամբ արգելվում է: Նրա հրաժարականը, BBC-ի մատուցմամբ, հերթական անգամ թուլացրել է Ճապոնիայի գործող վարչապետ Նաոտո Կանի դիրքերը: Ընդդիմությունը կրկին նրան կոչ է արել հրաժարական ներկայացնել, ինչը Կանը հրաժարվում է անել:
Ներկայումս Նաոտո Կանի կառավարության առջեւ ծառացած հիմնական խնդիրը խորհրդարանում երկրի նոր ֆինանսական տարեկան բյուջեն հաստատելն է: Բյուջեի քննարկումները երկրի խորհրդարանում մեկնարկելու են ապրիլին: Հենց այդ է եղել պատճառը, որ Ճապոնիայի իշխանությունները որոշել են չձգձգել նոր արտգործնախարարի նշանակման հարցը:
Ճապոնիայի նոր արտգործնախարարը երկրում իր ամերիկամետ հայացքներով հայտնի քաղաքական գործիչ է եւ նրա դիրքորոշումները խիստ տարբեր են իր նախորդի՝ Սեյձի Մաեխարայի մոտեցումներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել