Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓՐԿԵԼ ԻՐԵՆՑ ԵՐԿՐԻ ԴԵՄՔԸ

Մարտ 10,2011 00:00

Մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, թե իբր հայկական զինված ուժերի կրակից մարտի 8-ին զոհվել է ադրբեջանցի երեխա, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն ասել է, որ այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան փորձել փրկել սեփական երկրի դեմքը, որը ակնհայտորեն վտանգվել էր մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած նախագահների հանդիպման նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինվորի սպանությունից հետո:
«Ադրբեջանական ապատեղեկատվության գրագիրները պետք է հասկանան, որ նման էժան քայլերը ոչ միայն համոզիչ չեն միջազգային հանրության համար, այլեւ ամոթալի են, քանի որ այս դեպքում շահարկվում է անչափահաս երեխայի կյանքը կամ հորինվում է ողբերգական զոհի չհաջողված կերպար»,- նշել է Դավիթ Կարապետյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել