Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խափանման միջոցը փոխարինվել է

Մարտ 10,2011 00:00

\"\"ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Ստեփանավանի նստավայրի դատավորի (այժմ՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր) ու դատական կարգադրիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող վանաձորցի 34-ամյա Աշոտ Հարությունյանը մարտի 4-ին ազատվել է կալանքից: Հիշեցնենք, որ վերոնշյալը հաստատելու, դատական կարգադրիչների նկատմամբ մեղադրանք առաջադրելու եւ քրեական գործ հարուցելու համար գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել խափանման միջոց կալանավորումը փոփոխել՝ այն փոխարինելով ստորագրություն չհեռանալու մասին որոշմամբ: Աշոտ Հարությունյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասում է, որ քննիչ Գաբրիել Պետրոսյանը, առանց իրեն տեղյակ պահելու, գնացել է կալանավայր, հանդիպել Աշոտի հետ, ապա հայտնել խափանման միջոցի փոփոխման մասին: Քննիչը որոշման օրինակը, սակայն, չի տրամադրել պաշտպանական կողմին, ինչը Տիգրան Հայրապետյանը համարում է իր պաշտպանյալի իրավունքների կոպիտ խախտում:
«Մենք չգիտենք՝ ինչ հիմնավորումներով, ինչ հանգամանքներ են հաշվի առել նման որոշում կայացնելու համար, թեեւ վաղուց էինք սպասում դրան»,- բացատրում է պաշտպանը:
Հիշեցնենք, որ Աշոտ Հարությունյանը շուրջ 4 ամիս կալանավորված էր եւ պահվում էր արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:
«Մենք մինչեւ վերջ բողոքարկելու ենք, հասնելու ենք նրան, որ առհասարակ քրեական հետապնդումը վերացվի»,- ասաց պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031