Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎՐԱԵՐԹԵՐ՝ ԲԱԶՄԱԹԻՎ ՏՈՒԺՈՂՆԵՐՈՎ

Մարտ 10,2011 00:00

Փախել է դեպքի
 վայրից

\"\"Մարտի 9-ին, ժամը 01-00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու («Հայ-Ռուսգազարդի» դիմաց) վրա «Մերսեդես Բենց» մակնիշի 78 ՏՍ 777 համարանիշի ավտոմեքենան բախվել է համընթաց ուղղությամբ երթեւեկող «Վազ 2106» մակնիշի 03 ԼԼ 896 համարանիշի ավտոմեքենային: Վթարից հետո «Մերսեդեսի» վարորդը, մեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի:
«Մերսեդեսը» վարել է 1981թ. ծնված՝ Սարկավագի փողոցի բնակիչ Արթուր Բորոյանը: Վթարի հետեւանքով «Վազ 2106»-ի վարորդ՝ 1978թ. ծնված Սամսոն Մկրտչյանը մարմնական վնասվածքներով դեպքի վայրից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթունի բժշկական կենտրոն: Նա աշխատում է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակում: Մինչ դեպքի վայր կժամանեին Երեւանի ՃՈ աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը, մի քանի երիտասարդներ փորձում էին «Մերսեդեսի» վրայից հանել համարանիշները: ՃՏՀ քննության բաժնի քննիչ Հովհաննես Սիրականյանի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 Սպիտակ-Գյումրի
ճանապարհին

Մարտի 8-ին, ժամը 20-ի սահմաններում Սպիտակի քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել 1957թ. ծնված Վարդան Դանիելյանը եւ 1991թ. ծնված Սարգիս Սահակյանը, ով սովորում է Վանաձորի Ճարտարագիտական համալսարանի 3-րդ կուրսում: 1966թ. ծնված Գարիկ Ավագյանը, վարելով «ՌԱՖ 4» մակնիշի 23 ՕՏ 292 համարանիշի ավտոմեքենան, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել է ճանապարհի աջ մասում կայանված «ԳԱԶ 53» մակնիշի 363 ԼՏ 39 համարանիշի ավտոմեքենային, ապա դուրս եկել հանդիպակաց գոտի եւ բախվել Վարդան Դանիելյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 17 ՕՍ 806 համարանիշի ավտոմեքենային, որի հետեւանքով Վ. Դանիելյանն ու «ՌԱՖ 4» ուղեւոր Ս. Սահակյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Սահակյանը մահացել է: Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կա 5 վիրավոր
\"\"Մարտի 8-ին, ժամը 16-30-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար: Նշված ժամին Գեղարքունիքի մարզի Նորատուսի բնակիչ՝ 1990թ. ծնված Սարիբեկ Իսրայելյանը, վարելով «ՎԱԶ 21099» մակնիշի 09 ՕՏ 233 համարանիշի ավտոմեքենան, Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25/8 կմ հատվածում բախվել է Լոռու մարզի բնակիչ՝ 1989թ. ծնված Անդրանիկ Սաքանյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 36 ՕՏ 921 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով Ս. Իսրայելյանը եւ «ՎԱԶ 21099»-ի ուղեւոր՝ 1990թ. ծնված Անդրանիկ Գնդոյանը, ով սովորում է ՀՀ ոստիկանության ակադեմիայի 4-րդ կուրսում, ինչպես նաեւ «ՎԱԶ 2121» ուղեւորներ՝ 1977թ. ծնված Վահագն Հարությունյանը, 1977թ. ծնված Վանուհի Մարտիրոսյանը եւ 1989թ. ծնված Աստղիկ Սաքանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Բենզալցակայանի
մոտ

Երեկ, ժամը 23-00 ի սահմաններում Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել վրաերթ՝ մահվան ելքով: Նշված փողոցի թիվ 8/2 հասցեի դիմաց՝ «999» բենզալցակայանի մոտ, 1989թ. ծնված Բորիս Ղազարյանը, ով սովորում է ԵՊՄՀ-ի 5-րդ կուրսում, իր վարած «Հոնդաի Տուկուն» մակնիշի 13 ՍՍ 222 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան անձը չպարզված տղամարդու: Վարորդը վրաերթի վայրից փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված տեղից:
Դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները՝ ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել