Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲՆԱԿԱՐԱՆ՝ ՄԱՐՏԻ 8-ԻՆ

Մարտ 10,2011 00:00

\"\"Կիսավեր ու խոնավ տնակներում ապրող վանաձորցի 20 ընտանիք Մարտի 8-ին նորակառույց շենքում բնակարանամուտ են տոնել: Այս նվերը անօթեւան ընտանիքներին մատուցել է բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը՝ այդ նպատակի համար հատկացնելով 210 մլն դրամ:
Անօթեւան ընտանիքները տեղափոխվեցին իրենց բարեկարգ եւ հարմարավետ բնակարանները՝ լցված նոր հավատով եւ նոր երազանքներով: Այժմ նրանք իրենց երեխաներին կարող են մեծացնել ապահով եւ արժանավայել պայմաններում:
«Մենք կարողանում ենք երազել ու իրականություն դարձնել մեր երազանքները, քանի որ հավատում ենք Հայաստանի ապագային եւ մտածում ենք մեր ազգի մասին»,- բնակարանամուտի ժամանակ ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել