Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ստվերը հսկայական է

Մարտ 10,2011 00:00

«Հայաստանի տնտեսությունում առկա ստվերը մեծ չափերի է հասնում»,- նշվում է «Հայաստանում Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի իրականացումը 2010թ.–ին» զեկույցում, որը, ըստ tert.am-ի, երեկ հանրության դատին է ներկայացրել «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը: Զեկույցի համաձայն՝ երկրում ստվերային տնտեսության ընդլայնումը նաեւ կոշտ ու անարդյունավետ հարկային քաղաքականության, կառավարության կողմից իրականացվող կարգավորումների եւ սահմանափակումների, ինչպես նաեւ համատարած կոռուպցիայի հետեւանք է:
Նշվում է, որ չպատճառաբանված եւ բարդեցված հարկային վարչարարությունից խուսափելու համար հատկապես փոքր բիզնեսը հաճախ հարկային մարմիններին իր եկամուտների մասին ռեալ տեղեկատվություն չի ներկայացնում՝ դրանով իսկ նպաստելով, թեկուզ փոքր չափերով, ստվերային տնտեսության բարգավաճմանը։ Ընդգծվում է նաեւ, որ ստվերային տնտեսությունն առավելապես հիմնվում է այն ճյուղերի վրա, որոնք վերահսկվում են օլիգարխների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել