Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Վագրի» թռիչքը՝ պայթած պղպջակ

Մարտ 10,2011 00:00

Ճգնաժամի դասերը Հայաստանում այդպես էլ լավ չեն սերտվել եւ արդյունքում տնտեսական բարեփոխումների համար հիմք չեն հանդիսացել: Ըստ «Ա1+»-ի, երեկ հայտարարել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆը՝ ներկայացնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի վրա: Ըստ ՎԶԵԲ գլխավոր տնտեսագետի ուսումնասիրությունների՝ Հայաստանում ճգնաժամից հետո տնտեսության վերականգնումը մի փոքր դանդաղ է ընթանում: Էրիկ Բերգլոֆի ասելով՝ մինչ ճգնաժամը Հայաստանում արձանագրված տնտեսական աճն անկայուն էր: Դա բացահայտվեց ճգնաժամի օրերին, երբ «Հայաստանի տնտեսությունը, նմանվելով այն պղպջակներից մեկին, ի վերջո պայթեց»: «Այդ պատճառով տնտեսության դյուրաբեկ զարգացումը պետք է փոխարինենք ավելի ապահով աճով»,- ասաց նա: Ըստ նրա՝ Հայաստանն առանձնահատուկ է նրանով, որ տնտեսության զարգացումը պայմանավորված էր ֆինանսական փոխանցումներով ու կապիտալի ներմուծումով. «Սակայն ճգնաժամին տեսանք, որ զարգացման այդ մոդելը շատ խոցելի է, որի հետեւանքով ճգնաժամից ամենամեծ հարվածը ստացավ հենց Հայաստանը»: Տնտեսական աճի համար, տնտեսագետի ասելով, հարկավոր է, որ ՀՀ իշխանությունները զարգացնեն տեղական կապիտալի շուկան, որը թերզարգացած է, եւ ֆինանսավորեն այն, ինչպես նաեւ խթանեն արտահանումը: Բարեփոխումների համար իբրեւ հիմնական խոչընդոտ տնտեսագետը նշեց երկրում առկա բարձր դոլարիզացիան, բիզնես միջավայրում աշխատուժի ցածր որակը, կոռուպցիան, հարկային վարչարարությունը, որը իրականում պետք է լիներ թափանցիկ, պարզ ու կանխատեսելի: Էրիկ Բերգլոֆն արձանագրեց, որ կոռուպցիան Հայաստանում սկսել են աճել 1999թ.-ից: Հայաստանի համար շարունակում է խնդրահարույց մնալ մակրոտնտեսական խոցելիությունը, գնաճը, որոնք նրա ասելով՝ միգուցե ժամանակավոր բնույթ են կրում, սակայն անհանգստացնող են: Ճգնաժամից հետո կտրուկ աճել է նաեւ արտաքին պետական պարտքը, իսկ ֆինանսական շուկաները դանդաղ են վերականգնվում: Էրիկ Բերգլոֆն, իր ասելով, չի սիրում կանխատեսումներ անել, սակայն նշեց, որ 2011թ.-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի ընդամենը 4,5 տոկոս. «Դա ոչ թե Հայաստանի պոտենցիալն է, այլ այն անկումը, որ եղավ ճգնաժամից հետո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031