Հայազգի հրապարակախոս, լրագրող Սեւան Նշանյանը 3 տարի 4 ամիս ազատազրկման է դատապարտվել Թուրքիայի արեւմուտքում գտնվող փոքր Շիրինջ գյուղում ապօրինի շինարարություն կատարելու համար։ Նման որոշում է կայացրել Շելջուկի շրջանային քրեական առաջին ատյանի դատարանը: «Վերջին 2 տարիների ընթացքում իմ դեմ մոտ 17 քրեական գործ է հարուցվել, եւ այդ բոլորը անօրինական կառույցների մեղադրանքներ են: Իմ 22 տների ապամոնտաժման որոշումներ են կայացվել, ու ինձ կարող են դատապարտել ավելի քան 16 տարվա ազատազրկման»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պատմել է Նշանյանը: