Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ

Մարտ 10,2011 00:00

Երեկ «Հայաստանում Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի իրականացումը 2010թ.-ին» զեկույցի ներկայացմանը Բրյուսելի Բաց հասարակության հիմնադրամի ներկայացուցիչ Ջակլին Հեյլը նշել է, որ Եվրամիությունը տնտեսական եւ քաղաքական ոլորտներում բավականին լուրջ գործընկեր է Հայաստանի համար։ Սակայն, ըստ Հեյլի, Հայաստանի քաղաքական բարեփոխումների ընթացքը բավականին թերի է եղել։ 7or.am-ի փոխանցմամբ՝ Հեյլն ասել է. «Մոլդովայի կառավարությունը ստանձնած պարտավորությունները կատարեց եւ ավելի բարվոք վիճակում է այսօր, ավելի շատ աջակցություն է ստանում Եվրամիությունից»,- հասկացնելով, որ Հայաստանի իշխանություններն ստանձնած պարտավորությունները չեն կատարել։ Ըստ եվրոպացի փորձագետի՝ Հայաստանում քաղաքական իրավիճակը բարվոք չէ. երկրում դեռեւս կան քաղբանտարկյալներ, խոսքի ազատությունը սահմանափակված է։ Նա նաեւ ընդգծել է հասարակական կազմակերպությունների գործունեությունը կաշկանդող քայլերի մասին։ «Ընդունվել է որոշում, որով գործադիրի կողմից ՀԿ-ների աշխատանքին միջամտելու հնարավորությունն ավելացել է»,- նշել է Հեյլը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել