«Smart Watch» ձեռքի ժամացույցը համալրել են «Facebook»-ի ֆունկցիաներով: Ընկերության դիզայներ Էրիկ Միջիկովսկին մշակել է մի ծրագիր, որը միանում է սոցցանցի «վայրեր» (Places) ծառայությանն ու օգտագործողին թույլ տալիս նշել գտնվելու վայրը: Ժամացույցը «Bluetooth»-ի միջոցով միանում է «Android» կամ «Blackberry» հեռախոսին, իսկ գտնվելու վայրը որոշվում է «GPS» նավիգատորի միջոցով: «Խելացի» ժամացույցը վաճառվում է 149 դոլարով: