Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԿԱՆԱՆՑ ԹԵՄԱՅՈՎ

Մարտ 08,2011 00:00

\"\"Կանանց եւ գեղեցկության տոնին ընդառաջ, մարտի 6-7-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվել էր կանանց ու աղջիկների համար նախատեսված ապրանքների ցուցահանդես: Այստեղ ներկայացած էին ոչ միայն արդուզարդ, ապակեղեն, կոսմետիկ եւ հիգիենայի պարագաներ, պայուսակներ, բջջային հեռախոսների համար նախատեսված աքսեսուարներ, այլեւ խմորեղեն, մեղր եւ տարբեր ըմպելիքներ:
\"\"«Լիբուժու» ընկերության ներկայացուցիչ Լիլյա Իվանյանը, որը նաեւ իրենց ներկայացրած ապրանքների հեղինակն է, մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք բավականին գոհ են ցուցահանդեսից. «Եղել են տարբեր առաջարկներ ինտերնետ խանութներից, մեր ապրանքներն ենք վաճառել, սակայն բիժուտերիաների մասնագիտացված խանութները հիմնականում համագործակցության առաջարկներ չունեին»: Նրանց ապրանքներն առանձնանում էին առատությամբ ու վառ գույներով, հենց այդ պատճառով էլ հերթ էր առաջացել այս ընկերության տաղավարում: Լ. Իվանյանը բացատրեց նաեւ. «Մեր ապրանքներն ավելի մատչելի են: Մատանիները 1000-1500 դրամ են, իսկ ամենից թանկ վզնոցը՝ 7000»: Առանձնանում էր նաեւ «Կենաց տուն» հ/կ-ի տաղավարը: Նրանք ներկայացրել էին լուսամփոփներ: Լուսամփոփները պատրաստել էր Թարձի Մկոյանը, որի խոսքերով. «Դա ավելի շատ հոբի է ինձ համար, քան աշխատանք: Դրանք հիմնականում պատրաստում եմ եղեգից: Կան լուսամփոփներ, որոնց գլխարկները պատրաստել եմ կոկոսի մազմզուկներից»:
Աննա Գրիգորյանի աշխատանքներն էլ նկարների տեսքով էին. նա նկարել էր թեյի, սուրճի բաժակների եւ ափսեների վրա: Նրա ստեղծագործությունները ներկայացնում էր դուստրը, որն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պատկերների հիմնական թեմատիկան հայկական է:
Իսկ պայուսակների եւ տարբեր պարագաների դիզայներ Ջուլիետա Մանուկյանը ուրախությամբ հայտնեց, որ խանութներից արդեն իրենց առաջարկներ եղել են:
Նշենք նաեւ, որ ցուցահանդեսի այցելուների հիմնական մասը կանայք էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել