Աշխարհի հասուն տղամարդկանց մոտ կեսը վարակված է մարդու պապիլոմի հարուցիչով (ՄՊՀ): Այս տվյալները ստացվել են միջազգային ուսումնասիրության շրջանակներում, որը ֆինանսավորվում էր Քաղցկեղի ազգային ինստիտուտի կողմից: Հետազոտությանը մասնակցել է 18-70 տարեկան ավելի քան 1000 տղամարդ՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից եւ Մեքսիկայից: Յուրաքանչյուր մասնակցին բժիշկները հետազոտել են միջինում ավելի քան 2 տարի: Կես տարին մեկ տղամարդիկ հետազոտվել են պապիլոմահարուցիչի առկայության ստուգման համար: Ի վերջո, պարզ դարձավ, որ պապիլոմավիրուսն առկա է կամավորների 50%-ի մոտ: 50 եւ ավելի զուգընկերուհի ունեցած տղամարդկանց մոտ պապիլոմահարուցիչի վարակման ռիսկը 2.4 անգամ ավելի էր նրանցից, ովքեր սեռական հարաբերություններ էին ունեցել 1 կնոջ հետ:
Բացի այդ, այն կամավորները, ովքեր անալ սեռական հարաբերություններ էին ունեցել 3 եւ ավելի տղամարդկանց հետ, 2 անգամ ավելի շատ էին հակված պապիլոմահարուցիչի օնկոգենային տեսակով վարակվելուն, քան նրանք, ովքեր վերջին շրջանում հոմոսեքսուալ սեռական կապեր չէին ունեցել:
ՄԻԱՎ-ի օնկոգենային տեսակները հանդիսանում են արգանդի վզիկի քաղցկեղի 70%-ի, ինչպես նաեւ բերանի ու կոկորդի քաղցկեղի 60%-ի պատճառը: Վարակվածների մեծամասնության մոտ ժամանակի ընթացքում վարակն ինքնաբերաբար վերանում է: Գիտնականները պարզել են, որ վարակն առավել երկար է մնում 18-30 տարեկան տղամարդկանց օրգանիզմում: