Վերջին տարիներին հակադեպրեսանտներ օգտագործող մարդկանց թիվն ավելացել է: Մինչդեռ արեւի լույսը հանդիսանում է ամենամատչելի ու ամենաարդյունավետ դեղամիջոցն ընկճախտի դեմ: Անհրաժեշտ չափաբաժինը ստանալու համար պետք է պարզապես դուրս գալ տնից արեւոտ եղանակին ու լայն բացել աչքերը: Այս դեպքում արեւի լույսն ընկնում է աչքի ցանցաթաղանթի վրա, խթանիչ ազդակները տեսողական նյարդի միջոցով հասնում են ուղեղ եւ նպաստում են սերոտոնինի եւ մելատոնինի արտադրությանը: Սերոտոնինը ուրախության հորմոններից մեկն է: Վիրջինիայի համալսարանի բժշկական գիտությունների թեկնածու Ջեֆրի Ռոսմանի տվյալներով՝ արեւի լույսն օգնում է հաղթահարել ընկճախտը հղիության, բուլիմիայի, նախադաշտանային համախտանիշի եւ անքնության դեպքում: