Մարտի 30-ից ապրիլի 4-ը Հորդանանում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացված է լինելու երկու մասնակցով: Արմենակ Գասպարյանը հանդես է գալու ճկասուսեր, իսկ Ռոբերտ Խաչատրյանը՝ խոցասուսեր զենքաձեւում: Մարզիկների ընտրությունը կատարվել է փետրվարին անցկացված Հայաստանի առաջնության արդյունքներով:
Իսկ մեր վեց պատանի սուսերակիրները պատրաստվում են մեկնել Վրոցլավ՝ մասնակցելու այդ տարիքային խմբի միջազգային խոշոր մրցաշարի, որտեղ, որպես կանոն, հանդես են գալիս աշխարհի շուրջ քսան երկրներ:
Լեհաստանում մրցուղի կմտնեն Հասմիկ Աղաբաբյանը՝ ճկասուսեր, Էմմա Պողոսովան՝ ճկասուսեր եւ խոցասուսեր, Էմիլ Դանիելյանը եւ Մայքլ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ ճկասուսեր), ինչպես նաեւ խոցասուսերակիրներ Միքայել Միքայելյանն ու Արմեն Արազյանը: