Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ՝ առաջին տեղում

Մարտ 08,2011 00:00

Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Մալթայում ընթացող Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ մրցափուլում, զրոյական ոչ-ոքի խաղալով Վրաստանի ընտրանու հետ, երեք միավորով ստանձնել է խմբի առաջատարի դերը, քանի որ նույն օրը Ֆարերյան կղզիների թիմը 2:0 հաշվով պարտության մատնեց տանտիրուհիներին: Գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանի սանուհիներն այսօր վերջին հանդիպումն անցկացնելու են Մալթայի հետ: Հիշեցնենք, որ միայն խմբերում առաջին տեղն զբաղեցնող հավաքականներն են պայքարը հաջորդ փուլում շարունակելու իրավունք ստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել