Լրահոս
Օրվա լրահոսը

Այնուամենայնիվ՝ երկրորդ տեղ

Մարտ 08,2011 00:00

\"\"Քաթարում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի անդրանիկ խաղարկության եզրափակիչ՝ վեցերորդ մրցաշարը: Պայքարի ամբողջ ընթացքում առաջատարի դերն ստանձնած հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վերջին տուրերում մի փոքր դանդաղեցրեց տեմպը, ինչի արդյունքում ամփոփիչ մրցաշարային աղյուսակում ի վերջո գրավեց երկրորդ տեղը:
Էլինան վերջին՝ 11-րդ տուրում ոչ-ոքի արեց աշխարհի նախկին չեմպիոնուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ: Իսկ ահա մրցաշարի երկրորդ հատվածը մեծ վերելքով անցկացրած Համփի Կոներուն սեւերով անչափ կարեւոր հաղթանակ տարավ Ժու Չենի նկատմամբ եւ վաստակած միավորներով (8,0) ոչ միայն հավասարվեց Դանիելյանին, այլեւ լրացուցիչ գործակիցներով շրջանցեց նրան:
Մրցաշարում անկայուն հանդես եկավ մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ Լիլիթ Մկրտչյանը: Նա ընդհանուր առմամբ տարավ 2 հաղթանակ, 5 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց 4 պարտություն եւ 4,5 միավորով պայքարը եզրափակեց 9-րդ հորիզոնականում: Այսպիսով, Դոհայում կանանց «Grand Prix»-ի 12 մասնակիցները մրցաշարային ամփոփիչ աղյուսակում դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ:
1. Համփի Կոներու  Հնդկաստան 8,0 միավոր
2. Էլինա Դանիելյան Հայաստան 8,0
3. Մարի Սեբագ Ֆրանսիա 7,0
4. Պիա Կրամլինգ Շվեդիա  5,5
5. Մայա Չիբուրդանիձե Վրաստան 5,5
6. Նանա Ձագնիձե Վրաստան 5,5
7. Հու Յուհուա   Չինաստան 5,0
8. Մոնգոնտուլ Բաթույագ Մոնղ.  5,0
9. Լիլիթ Մկրտչյան  Հայաստան 4,5
10. Մարթա Ֆյերո  Էկվադոր  4,5
11. Անտոանետա Ստեֆանովա Բուլղարիա 4,0
12. Ժու Չեն   Քաթար  3,5:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել