Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԻ ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱՅԻ ՄԱՅՐԸ

Մարտ 08,2011 00:00

90 տարեկան հասակում մարտի 5-ին իր մահկանացուն է կնքել աստղագետ-ֆիզիկոս դոկտոր Ալենուշ Տերյանը: Նա Իրանի առաջին կին ֆիզիկոս-դասախոսն է, Թեհրանի պետական համալսարանի գեոֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ինստիտուտի հիմնադիրը: Ալենուշ Տերյանին Իրանում կոչում էին «Իրանի արեգակնային մայր»:
Ինչպես գրում է Թեհրանի հայկական «Ալիք» օրաթերթը, Ալենուշ Տերյանը կենդանության օրոք արժանացել է թե Իրանի պետական այրերի, թե Հայաստանի եւ թե իրանահայ ազգային մարմինների գնահատանքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել