Oրերս կայացել է «Եվրատեսիլ-2011»-ին Հայաստանը մայիսի 10-ին ներկայացնող երգչուհի Էմմիի երգի ընտրությունը՝ պրոֆեսիոնալ ժյուրիի ու հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Ընտրված «Բում-բում» կոչվող ուրախ, պարային երգի հեղինակը Apricota խումբն է, երաժշտության հեղինակներն են Հայկ Հարությունյանը եւ Հայկ Հովհաննիսյանը, խոսքերը գրել է Սոսի Խանիկյանը, գործիքավորումը կատարել է Արա Թորոսյանը:
Ի պատիվ երգչուհու, նշենք, որ բավականին լավ կատարեց 70-ից ավելի երգերից ընտրված 4 լավագույնները: Նկատելի էր Էմմիի հուզմունքը. նրա հայրը՝ ճանաչված արվեստագետ Դավիթ Բեջանյանը վերջերս է մահացել:
Երգը նոր է ընտրվել, բայց արդեն բուռն քննարկումներ են սկսվել սոցիալական ցանցերում ու ֆորումներում, դրանցից որոշներում ակնհայտ չարություն կա: