Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-Ը ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾՈՒՂԵԼ ՏՐԻՊՈԼԻ

Մարտ 08,2011 00:00

\"\"ՄԱԿ-ը շտապ կարգով Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի է գործուղել հատուկ բանագնացի, որին հանձնարարված է ուսումնասիրել ապստամբների եւ Մուամմար Քադդաֆիին հավատարիմ ուժերի միջեւ զինված բախումմների հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը իր ներկայացուցիչ է նշանակել Հորդանանի նախկին արտգործնախարար Աբդելիլ Խատիբային: Գլխավոր քարտուղարի ասելով, Քադդաֆին համաձայնել է թույլ տալ մարդասիրական առաքելության մուտքը Տրիպոլի: ՄԱԿ-ը պնդում է նաեւ՝ առաքելությանը մուտք տալ նաեւ Տրիպոլիից 200 կմ դեպի արեւելք գտնվող Միսուրատա քաղաք, որտեղ դեռեւս դաժան մարտեր են ընթանում: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Աղբյուրի մատուցմամբ, Քադդաֆիին հավատարիմ զինուժը կիրակի օրը հակահարձակում է ձեռնարկել՝ ընդդիմությանը ետ շպրտելով ավելի վաղ վերահսկողության տակ առած որոշ տարածքներից: Տանկերի եւ հրետանու օգնությամբ Քադդաֆիի զինուժը մտել է Միսուրատա, բայց ապստամբները կարողացել են վերստին վերահսկողության տակ առնել կորսված որոշ դիրքեր:
Լիբիայի առաջնորդին աջակցող զորքերը, նույն աղբյուրի փոխանցմամբ, ապստամբներից ետ են խլել Ռաս Լանուֆ եւ Տոբրուք քաղաքները: Քադդաֆիի զորքերը ետ են նվաճել նաեւ Բենգազին, որտեղ պատրաստվում են երթ անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել