Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԲԻԼԻՍԻՆ ԲԵՌՆՈՒՄ ԿԲԱՆԱԿՑԵՆ

Մարտ 08,2011 00:00

Բեռնում մարտի 9-ին բանակցութուններ կսկսվեն Մոսկվայի եւ Թբիլիսիի ներկայացուցիչների միջեւ՝ Ռուսաստանի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցության շուրջ:  Այս մասին հայտնում է news.am-ը՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳ փոխնախարար Նիկոլազ Վաշակիձեին: Վրացական պատվիրակությունը գլխավորում է վարչապետի խորհրդական Թամար Կոզիրիձեն:
Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչը չի ցանկացել մանրամասնել այն պայմանները, որոնք ներկայացնելու է վրացական կողմը Ռուսաստանի ԱՀԿ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների ժամանակ: Սակայն ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ Վրաստանը կարող է խանգարել Ռուսաստանին ԱՀԿ-ին անդամակցելու հարցում:
Վաշակիձեն հայտարարել է նաեւ, որ Ժնեւում Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ներկայացուցիչների միջեւ հանդիպումներն անարդյունք են ավարտվել, ու որ դրա մեղավորը Ռուսաստանն է: «Ցավոք, Ռուսաստանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով մեր կողմից առաջ քաշված ոչ մի հարցում առաջընթաց չի արձանագրվել»,- ասել է Վաշակիձեն ու շարունակել, թե «Ժնեւում վրացական կողմը երեք պահանջ էր ներկայացրել Ռուսաստանին. ուժ չկիրառել Վրաստանի նկատմամբ, օպուպացված տարածքներում անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծում եւ փախստականների վերադարձ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել