Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՎԻ՞

Մարտ 08,2011 00:00

\"\"Անցած շաբաթվա վերջում ՀՀ սփյուռքի նախարարությունը տեղեկացրեց, որ նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալել է մոսկվաբնակ տաղանդավոր հայազգի երիտասարդ աստղաֆիզիկոս, 1991 թվականին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում ծնված եւ 1999-ին ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնություն՝ Բաշկիրիայի Հանրապետության Օկտյաբրսկ քաղաք մեկնած Արթուր Պողոսյանին:
Նախարարությունը տեղեկացնում էր նաեւ, որ Արթուրը 15 տարեկանում նոր աստղ է հայտնաբերել, իսկ 2007թ. օգոստոսին ԱՄՆ ազգային տիեզերագնացության գործակալությունից (NASA) ստացել է տիեզերք թռչելու առաջարկ, եւ 2016թ. օգոստոսի 31-ին Ա. Պողոսյանը, առաջինը Հայաստանի Հանրապետությունից, կթռչի տիեզերք: Հրանուշ Հակոբյանն էլ Արթուրին նոր հաջողություններ էր մաղթել եւ նկատել, որ հարկ է սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մեծ ներուժն ու գիտության տարբեր բնագավառներում ունեցած նվաճումները ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման եւ հզորացման օգտագործել:
Բացի Հրանուշ Հակոբյանից, Արթուրին ընդունել են նաեւ Գեղարքունիքի մարզպետն ու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
«Առավոտը» էլեկտրոնային նամակ է ստացել: «Հայաստանի ավագ կուրսերի ֆիզիկոս ուսանողներ եւ ասպիրանտներ» ստորագրությամբ նամակի հեղինակները լուսանկարներով ապացուցում են, որ Արթուր Պողոսյանը սովորական «ինքնահռչակ խաբեբա» է: Ֆիզիկոսները մեզ ուղարկել են լուսանկարներ, ըստ որոնց՝ Արթուրի դոկտորի վկայականը իրականում Վալերի Անուֆրիեւի վկայականի կեղծ տարբերակն է: Ֆիզիկոսների աչքից չի վիրպել, որ իբր NASA-ից եկած էլեկտրոնային նամակը mal.ru համակարգում գրանցված հասցեից է, ինչը իրոք տրամաբանական չէ: Կամ իբր ստացած վկայականում տարեթվի կողքին լատինատառ գրված է GODA: Նախ անգլերենում նման բառ չկա եւ անգլախոսներն էլ, ի տարբերություն ռուսների կամ հայերի, տարեթվի կողքին չեն գրում թ.:
Վերջում ֆիզիկոսները նկատում են: «Այ սփյուռքի նախարարություն, այ ՀՀ նախագահի աշխատակազմ, սենց «կուտը» կերե՞լ եք, հետո էլ կասեք ազերիները սենց, նենց, սկսեք ինքներդ ձեզնից: Գոնե իմացե՛ք ո՞ւմ եք ընդունում: Մի շիզոֆրենիկ լակոտի: Ամոթ է: Սփյուռքի նախարարությանը առաջարկում ենք ինքնալուծարվել, իսկ էդ երեխուն ուղարկել հարկադիր բուժման…»:
Առավել մանրամասն՝ https://www.forum.armfootball.com/index.php?showtopic=6238&st=0#entry2682

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել