Ապրանքների գների համատարած թանկացման «դարդը միառժամանակ մոռանալու համար» Տավուշի մարզի շատ բնակիչներ դիմում էին փորձված «դոպինգի»՝ տնական օղու օգնությանը: Սակայն տնական օղին էլ թանկացավ: Մրգերով եւ վայրի պտուղներով հարուստ մարզում նախկինում 1 լիտր օղին վաճառվում էր 1000, այժմ՝ 1400 դրամով: Որոշ անբարեխիղճ առեւտրականներ էլ պղտոր ջրում ձուկ են որսում: Նրանք գնում են էժան եւ անորակ սպիրտ եւ այն «բացելով»՝ վաճառում տնական օղու փոխարեն: