Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԴԻՄԵԼ Է ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Մարտ 08,2011 00:00

Թատերական աշխարհի ներկայացուցիչ Գարեգին Շահվերդյանի դատական վեճը վերջերս ավարտվեց նրանով, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Այգեգործների թիվ 2 տան վրա բռնագանձում է տարածվելու: Շահվերդյանի գործով հակառակ կողմի շահերը ներկայացնում էր փաստաբան Կրոմվել Գրիգորյանը: Գ. Շահվերդյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանին, հայտնելով, որ փաստաբան Կրոմվել Գրիգորյանը նախկինում եղել է դատական տեսուչ: «Փաստաբանության մասին» օրենքի 20 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, փաստաբանն իրավունք չունի օգնություն ցույց տալ այն դեպքում, երբ տվյալ գործին մասնակից է եղել որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող, վկա, կամ երբ հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի շահերից բխող որոշումների ընդունումը:
Դատական տեսուչը հանդիսանում է պաշտոնատար անձ: Պալատի նախագահին դիմած Շահվերդյանը խնդրում է իր դիմումին ընթացք տալ եւ պատասխանել, թե, արդյոք, փաստաբանը չի՞ խախտել օրենքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել