ԱՊՀ-ում հունվարին գնաճի ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Հայաստանում՝ 2,8 տոկոս, ամենացածրը՝ Ադրբեջանում (0,8 տոկոս): Այդ մասին հաղորդում է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն, որին մեջբերել է news.am-ը:
ԱՊՀ երկրներում գնաճը 2011թ. հունվարին միջինը կազմել է 2 տոկոս, տարեկան կտրվածքով սպառողական գներն աճել են 9,5 տոկոսով:
Գնաճը Բելառուսում կազմել է 1,4 տոկոս, Ռուսաստանում՝ 2,6, Ղազախստանում՝ 1,7, Ղրղըզստանում՝ 2,7, Մոլդովայում՝ 1,1, Ուկրաինայում՝ 1 տոկոս: Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի տվյալները չեն ներկայացվել: