Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մարտի 5-ի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Բուլղարիայի հայոց թեմի Վառնայի հոգեւոր հովիվ Տ. Սարգիս քահանա Հովհաննիսյանը՝ հոգեւորականին անհարիր վարքագծի համար: Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով Արթուր Հովհաննիսյան: Հիշեցնենք, որ 2010 թվականի հուլիսի 31-ի գիշերը տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանը հարձակման էր ենթարկվել հայտնի Զլատի պյասցի հանգստավայրի «Արոգանս» գիշերային ակումբում: Զուգարան գնալու ճանապարհին նրա վրա մի քանի մարդ էր հարձակվել եւ հարվածներ հասցրել գլխին: Վնասվել էր քահանայի աջ աչքը: Բուլղարիայի հայ համայնքում լուրեր են շրջանառվում, որ տեր Սարգիսը ներգրավված է նաեւ թմրանյութերի բիզնեսի մեջ: